Երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի հզորացում Բացահայտումներ Հայաստանից, Գանային, Ուգանդային և ՄոլդովայիցDownload Document: tr-18-282-ar-1.pdf (1 MB)Abstract: Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) Տեղահանված և ծնողազուրկ երեխաների հիմնադրամը (DCOF) աջակցում է MEASURE Evaluation ծրագրին հզորացնելու երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտարկելու, գնահատելու և վերհանված խնդիրներին արձագանքելու կառավարությունների կարողությունները Հայաստանում, Գանայում, Մոլդովայում և Ուգանդայում՝: 2017 թվականի վերջում և 2018 թվականի սկզբին MEASURE Evaluation ծրագիրն աջակցեցերկրն երիի հիմնական թիմերին (ԵՀԹ)` յուրաքանչյուր երկրում իրականացնելու այլընտրանքային խնամքի համակարգի բարեփոխումների մասնակցային ինքնագնահատում: Կիրառված նահատման գործիքն ի սկզբանե մշակվել էր ԱՄՆ ՄԶԳ / DCOF-ի և MEASURE Evaluation ծրագրի կողմից՝ հիմնվելով ՄԱԿ-ի երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցի վրա և նպատակ ուներ գնահատելու երեխաների այլընտրանքային խնամքի համակարգերը: Յուրաքանչյուր երկիր տեղայնացրել է այս գործիքը՝ հիմնվելով Լոնդոնում կայացած աշխատաժողովի ընթացքում գործիքի վերանայման քննարկումների վրա (մանրամասների համար, այցելեք՝ https://www.measureevaluation.org/resources/publications/wp-17-39): Հարյուր վաթսուն հինգ մարդ է մասնակցել չորս երկրներում կազմակերպված գնահատման աշխատաժաղովներին (Հայաստանում` 66 մասնակից, Գանայում՝ 28, Մոլդովայում` 26, Ուգանդայում `45), պետական և ոչ պետական կառույցները, հասարակական կազմակերպությունները (ՀԿ) և միջազգային և դոնոր կազմակերպությունները լայնորեն ներկայացված էին: Բոլոր երկրներում ԵՀԹ-ի անդամները աջակցում կամ վարում էին գնահատման աշխատաժողովները։ Իրականացված գնահատումների հիման վրա, MEASURE Evaluation ծրագիրը մշակել է մանրամասն զեկույցներ՝ յուրաքանչյուր երկրում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ: Յուրաքանչյուր երկրի հետ գնահատելով երեխաների խնամքի և պաշտպանության իր համակարգը, MEASURE Evaluation ծրագիրն աջակցել է նաև տվյալ երկրում այլընտրանքային խնամքի համակարգի բարեփոխումների համար պատասխանատու նախարարությանը կազմակերպելու աշխատաժողով՝ գնահատման արդյունքների հիման վրա առաջնահերթություններ սահմանելու և գործողությունների ծրագրեր մշակելու համար: Այս զեկույցում ներկայացված են բոլոր չորս երկրների բացահայտումներն, ըստ համակարգի բաղադրիչների և խնամքի ոլորտների և ամփոփված են այլընտրանքային խնամքի համակարգերի զարգացման համար կատարված առաջարկությունները։Shortname: tr-18-282-arAuthor(s): MEASURE EvaluationYear: 2018Language: ArmenianOther Versions(s): Romanian English Filed under: Alternative care, Armenia, Care for children, Child health, Children, MEASURE Evaluation